Սեյրան Օհանյան.«Ալիեւի հայտարարությունները չեն անհանգստացնում հայկական կողմին»
Հայկական բանակի մարտունակությունն ապահովում է ուժերի հավասարակշռությունը ադրբեջանական զինուժի հետ՝ որակը հակադրելով քանակին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայկական 2-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն այնքան էլ չեն անհանգստացնում հայկական կողմին, քանի որ իրենց մեջ ավելի շատ քաղաքականություն են պարունակում, ինչը պայմանավորված է ինչպես երկրի ներսում ընթացող գործընթացներով, այնպես էլ արտաքին քաղաքական գործունեությամբ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը շատ բարձր է գնահատում, և նշել է, թե դրանք լոկ խոսքեր չեն, քանի որ այդ մասին ասում են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես նշել է Օհանյանը, հայկական բանակի պատրաստվածության բարձր մակարդակի մասին են վկայում նաեւ մեծաթիվ հետազոտությունների արդյունքները:
ArmAr.am












