Գլխավոր » Լրահոս

Մինսկում կանցկացվի ԵվրԱզես միջպետական խորհրդի համագումարը

Նոյեմբեր 27, 2009թ. 18:33

6225Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվի ԵվրԱզես միջպետական խորհրդի համագումարը, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից կստորագրվեն փաստաթղթեր` եռակողմ Մաքսային Միություն ստեղծելու մասին: Ինչպես տեղեկացնում է  «Ռեգնում» գործակալությունը, արդեն Բելառուս են ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդներ Կուրմանբեկ Բակիևը և Էմոմալի Ռահմոնը: ԵվրԱզեսի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մինսկ է ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանը ԵվրԱզեսում ունի դիտորդի կարգավիճակ: Մաքսային միության ստեղծման փաստաթղթերի ստորագրումից բացի ԵվրԱզեսի երկրների նախագահները ծրագրում են քննարկել կառույցի շրջանակներում միասնական տնտեսական գոտու ձևավորման հարցը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն