Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Պաշտոնանկ է արվել Ադրբեջանի ՊՆ ռազմական բարձրագույն դպրոցի պետը

Նոյեմբեր 27, 2009թ. 19:40

Ադրբեջանի` Հեյդար Ալիևի անվան ՊՆ բարձրագույն ռազմական դպրոցի պետ Հ.Փիրիևը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Նախիջևանի բանակային կորպուսներից մեկի շտաբի պետ: Նրա փոխարեն ռազմական դպրոցի պետ է նշանակվել գնդապետ Միրզալի Յուսիֆովը, ով մինչ այդ ՊՆ պահպանության գնդի հրամանատարն էր:

Եթե նկատի ունենանք այն, որ Նախիջևանում ծառայության նշանակվելն Ադրբեջանի բանակում համարվում է «աքսոր», ապա կարելի է ենթադրել, որ ռազմական դպրոցում արձանագրվել են լուրջ թերացումներ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի բանակում վերափոխումներն սկսվել են այն բանից հետո, երբ սույն թվականի նոյեմբերի 2-4-ին այդ երկիր էր ժամանել Թուրքիայի ցամաքային զինված ուժերի գլխավոր հրամանատար Ըշիկ Կոշաների ղեկավարած պատվիրակությունը: Թուրք բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանում որոշում է կայացվում ստեղծել ցամաքային զորքերի միասնական շտաբ, որն այսուհետև ղեկավարելու է Քյարամ Մուստաֆաևը:

Հիշեցնենք նաև, որ Քյարամ Մուստաֆաևը բավական երկար ժամանակ ծառայում էր Նախիջևանում: Նա  Հեյդար Ալիևի մտերիմներից մեկն էր և դեռևս նրա իշխանության տարիներից մեծ լիազորություններ ունենալով Նախիջևանում` տիրապետում էր  իշխանական լծակների:

Ըստ որոշ տեղեկությունների, գեներալի հարաբերություններն Իլհամ Ալիևի հետ հեռու են մտերիմ համարվելուց: Սակայն, ի շնորհիվ Թուրքիայի օժանդակության, Մուստաֆաևը շարունակում է, փաստորեն, իշխել Նախիջևանում:

ArmAr.am


Թեգեր` , , , , , , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն