Շավարշ Քոչարյան.«Ադրբեջանը զբաղված է սեփական քարոզչությունը տարածելով»
Նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե ԼՂՀ անվտանգության գոտուց հայկական զորքերը դուրս բերելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողներին ասել է հետևյալը.«Վաղուց արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցում է ոչ թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու համար, այլ` բանակցային գործընթացն օգտագործում է որպես քող` սեփական քարոզչությունն ու ապատեղեկատվությունը տարածելու նպատակով»:
«Դրա հերթական դրսևորումն են որոշ լրատվամիջոցների հիմնազուրկ մեկնաբանությունները` Մյունխենյան հանդիպման մասին, որոնք ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական կողմի հիվանդագին երևակայության արգասիք»,- նշել է Շավարշ Քոչարյանը:
ArmAr.am












