ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է մատչելի սակագներ` միջազգային զանգերի համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ բաժանորդներն այլևս ստիպված չեն սահմանափակել շփումն արտասահմանում գտնվող հարազատների հետ, քանի որ այժմ «Հեռազանգ» ծառայության միջոցով միջազգային երկու ամենահաճախակի օգտագործվող ուղղություններով կարելի է զանգահարել նոր` անհավանական ցածր սակագներով:
Ընկերության մամլո հաղորդագրության համաձան` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն այսուհետ կարող են զանգահարել Ռուսաստան` րոպեն ընդամենը 29.99 դրամվ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա` ընդամենը 13.99 դրամ/րոպե:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նպատակ ունի առավել հեշտացնել Հայաստանում գտնվող բաժանորդների կապն ու հաղորդակցումը արտերկրում ապրող ընկերների, ծնողների և ընտանիքի մյուս անդամների հետ: «Մենք ջանք չենք խնայի, որպեսզի ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները ծառայեն մեր բաժանորդներին» -նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ծառայությունից օգտվելու համար պարզապես պետք է բջջային հեռախոսից հավաքել 77, այնուհետև համապատասխան հեռախոսահամարը միջազգային ձևաչափով և խոսել հարազատների հետ այնքան, որքան անհրաժեշտ է:
Օրինակ` +74951122233 հեռախոսահամարի բաժանորդին նոր սակագներով զանգահարելու համար պետք է զանգահարել 770074951122233:
Աղբյուր` Panorama.am












