Այսօր Հանրապետականների համագումարն է
Նոյեմբեր 28, 2009թ. 09:00
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 10-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-րդ հերթական համագումարը։
Օրեր առաջ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ համագումարում որոշում կկայացվի ընդլայնել 12 հոգանոց ՀՀԿ գործադիր մարմինը, որը կհամալրեն նաև քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենեք, որ վարչապետը վերջերս է դարձել այդ կուսակցության անդամ:
ArmAr.am












