Գլխավոր » Լրահոս

«Հայաստան» համահայկական հիմնադրամ. վերջնական արդյունքները պարզ կլինեն տարեվերջին

Նոյեմբեր 28, 2009թ. 17:06

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն-2009-ն ավարտվեց, սակայն Հայաստանում եւ Արցախում դրամահավաք միջոցառումները դեռեւս շարունակվում են: 2009 թվականի դրամահավաքի վերջնական արդյունքները պարզ կլինեն տարեվերջին, երբ կամփոփվեն եւ կհրապարակվեն բոլոր նվիրատուների անունները եւ փաստացի նվիրաբերված գումարները: Սակայն այսօր արդեն հիմնադրամն ամփոփել և հրապարակել է մարաթոնի նախնական արդյունքները: Այսպես. համաձայն Հիմնադրամի տեղական մարմինների և դրամահավաք միջոցառումների, հիմնադրամին կփոխանցվի 15 875 043 ԱՄՆ դոլար, որից.

ՀԱՅԱՍՏԱՆ եւ ԱՐՑԱԽ $1 747 043
ՄՈՍԿՈՎՅԱՆ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ $5 290 000
ԵՎՐՈՊԱ (Ֆրանսիա, Գերմանիա,
Շվեյցարիա, Հոլանդիա, Ավստրիա) $4 126 000
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ $1 200 000
ԱՄՆ Արեւելյան շրջան $450 000
ԱՄՆ Արեւմտյան շրջան $1 636 000
ԿԱՆԱԴԱ (Տորոնտո) $310 000
ԿԱՆԱԴԱ (Մոնրեալ) $250 000
ԱՐԳԵՆՏԻՆԱ $350 000
ԲՐԱԶԻԼԻԱ $200 000
ԼԻԲԱՆԱՆ $216 000
ԱՎՍՏՐԱԼԻԱ $100 000
Հիմնադրամում խոստանում են առաջիկայում հրապարակել նաեւ արդեն իսկ նվիրատվության խոստումներն իրագործած բարերարների անունները:
ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն