Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Գալուստ Սահակյան.«Սխալները ճակատագրական չեն լինի մեր ժողովրդի համար»

Նոյեմբեր 28, 2009թ. 19:20

Galust-Sahakyan«Մեր քաղաքաքացիները  լուրջ սպասումներ ունեն մեր կուսակցությունից, և դա հասկանալի է: Եվ այսօր` ՀՀԿ համագումարում մենք  մեկ անգամ ևս վերահաստատեցինք, որ վճռական ենք տրամադրված մեր դիրքորոշումներում,   մեր գործողություններում և պատրաստ ենք կատարել մեր խոստումները: Մենք համոզված ենք, որ մեր ընտրած ճանապարհն իսկապես հուսալի է»,- անդրադառնալով համագումարում հնչած ելույթներին ու կուսակցության  հետագա գործունեությանը ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն արտահայտեց ՀՀ կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը։

Նա նշեց, որ Հայատանի քաղաքական օրակարգը շատ բարդ է, բայց ՀՀԿ-ն իր առջև դրած խնդիրները լուծելու ճանապարհին հաստատակամ է լինելու։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի այն արտահայտությանը, որ դժվարին ճանապարհին հնարավոր է նաև, որ  սխալներ լինեն, Գ. Սահակյանը, համոզմունքով նկատեց, որ այդ սխալները  ճակատագրական չեն լինի մեր ժողովրդի համար. «Եթե աշխատանք կա, կարող են լինել նաև բացթողումներ, բայց դա ժողովրդի ճակատագրին չի վերաբերվում, ամեն ինչ արվելու է, որպեսզի դրական միտումները շատ կարճ ժամանակահատվածում մեր ժողովրդի կողմից տեսանելի լինի»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն