«Թող արդարանան նրանք, ովքեր նպատակ ունեին Ղարաբաղը զիջել ադրբեջանցիներին», – ասել է Սերժ Սարգսյանը
Նոյեմբեր 28, 2009թ. 18:35
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով այն մասին, թե իրեն մամուլում հաճախ են մեղադրում ադրբեջանական կողմից հնչող հերյուրանքներին չանդրադառնալու համար, նկատել է, թե դա արվում է նախագահին լարվածության մեջ պահելու նպատակով, որ շաբաթը 1-2 անգամ ինքն արդարանա, մինչդեռ. «Ես արդարանալու ոչինչ չունեմ։ Թող արդարանան նրանք, ովքեր նպատակ ունեին Ղարաբաղը զիջել ադրբեջանցիներին։ Թող արդարանան նրանք, ովքեր համարձակություն չունեցան բարձրաձայն արտահայտել մեր ժողովրդի կամքը, այդ կամքը դրսևորել ցանկացած մակարդակում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։
ArmAr.am












