Արմեն Աշոտյան. «ՀՀ նախագահի քաղաքական պարտավորությունն է նաև միջազգային ասպարեզում հետապնդել ԼՂՀ շահերը»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադառնալով
Նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ համագումարի ելույթում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հնչած այն մտքին, թե ԼՂՀ նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տրվի և եթե նման դրսևորումներ լինեն, Հայաստանը պատրաստ է դրանց արձագանքել ամենակոշտ ձևով, ArmAr.am-ի թղթակցին ասաց, որ ԼՂՀ-ի հետ կապված նախագահի մտահոգությունը վերջին 20 տարիներին մեր քաղաքային մենթալիտետի և քաղաքական պատասխանատվության անբաժանելի մասն է։ «Քանի դեռ Արցախի բնակչության համար ստեղծված չեն ինքնուրույն որոշումներ կայացնելու, սեփական պետության մեջ ապրելու և գոյության անվտանգության պայմաններ, բնականաբար այդ մտահոգությունները լինելու են։ ՀՀ նախագահի քաղաքական պարտավորությունն է նաև միջազգային ասպարեզում հետապնդել ԼՂՀ շահերը, ինչը նա պատվով իրականացնում է»,- ասաց Ա. Աշոտյանը։
ArmAr.am












