Հրանուշ Հակոբյան. «Ուրախ եմ, որ մեր հանրապեության նախագահը բոլորին լսելու մեծ կարողություն ունի»
«Բավականին կառուցողական և հետաքրքիր համաժողով էր։ ՀՀ նախագահը լուրջ վերլուծության ենթարկեց երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրները, և հնչեցրեց կարևոր հարցադրումներ։ Նա իր ելույթում կարևորեց կուսակցական կառույցների և կազմակերպությունների գործունեությունը, անդրադարձավ կուսակցականի կերպարի, նրա մակարդակի, գործունեության վրա։ Ամենագլխավոր շեշտադրումը, որ արեց ՀՀ նախագահը` քաղաքական երկխոսությունն է, այն, որ մենք պարտավոր ենք ոչ թե բանավիճել, կռվել, միմյանց վիրավորել, այլ լսել դիմացինի կարծիքը։ ՀՀ նախագահը շատ լավ արտահայտություն արեց. «իմաստուն պետք է լինել, այսինքն՝ խելացիների մտքերը լսելուց հետո միայն որոշում կայացնել։ Ուրախ եմ, որ մեր հանրապեության նախագահը բոլորին լսելու մեծ կարողություն ունի։ Նա լսում է բոլորին, ապա կայացնում որոշում։ Վկան՝ Սփյուռքի նրա այցելությունն էր, երբ նա լսեց բոլորին, նոր միայն որոշում կայացրեց` ուղերձի ձևով։
Մյուս կարևոր ուղերձը, որ ՀՀ նախագահը հաղորդեց այն էր, որ եկեք Հայաստանն այնպիսին դարձենք, որ նրա վաղվա օրը այսօրվա օրից ավելի լավը լինի։ Այսինքն՝ նախագահը երկրի զարգացման համար առաջընթաց է տեսնում»,- ArmAr.am-ի հետ զրույցում ՀՀԿ համագումարի մասին իր տպավորությունnերը կիսեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ArmAr.am












