Գլխավոր » Լրահոս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ

Նոյեմբեր 28, 2009թ. 18:30

Քիչ առաջ ՀՀԿ համագումարն ամփոփեց  ՀՀԿ նախագահի և գործադիր մարմնի ընտրությունների արդյունքները։ ՀՀԿ 12-րդ համագումարի 1768 պատվիրակներից քվեարկությանը մասնակցել է 1738-ը։ Անվավեր է ճանաչվել 69 քվեաթերթիկ, վավեր՝ 1669։

Փակ գաղտնի քվեարկությամբ և 1669 կողմ ձայնով ՀՀԿ նախագահ է վերընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ նոր է համալրել կուսակցության գործադիր մարմինը, ստացել է 1664 կողմ և 5 դեմ ձայն, իսկ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ 1665 կողմ, 4 դեմ ձայն։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն