Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Դավութօղլուն Աթենքում հանդես է գալու Ադրբեջանի շահերի պաշտպանի դիրքերից

Նոյեմբեր 30, 2009թ. 10:39

ErdoganԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում է մեկնել Աթենք` մասնակցելու ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին: Դավութօղլուն հայտարարել է, որ երկկողմ բանակցություններ է վարելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:

Հետաքրքիրն այն է, որ Դավութօղլուն Աթենք ուղևորվելուց առաջ հարկ է համարել հրապարակավ հայտարարել, թե հոկտեմբերի 10-ին ստորագրված հայթուրքական արձանագրությունները չեն հակասում Ադրբեջանի շահերին, և որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես Թուրքիայինը, սուրբ է իրենց համար:

Դավութօղլուի հայտարարություններն այսքանով չեն ավարտվում, նա նաև շեշտել է, որ Թուրքիան չի բացի սահմանը, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հարցը: Այլ կերպ ասած` Դավութօղլուն ակնարկել է, որ Աթենքում ինքը հանդես է գալու Ադրբեջանի շահերի պաշտպանի դիրքերից:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն