Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանը Թուրքիայի` եվրաընտանիք ներխուժելու փորձերն անհիմն է համարում

Նոյեմբեր 30, 2009թ. 11:45

puzzleԻնչպե՞ս է գնահատվում Թուրքիայի` Եվրամիություն մուտք գործելու հնարավորությունները: Նման հարցով իր անգլիացի պաշտոնակցին է դիմել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Էրդողանի մտահոգությունները կապված են Եվրամիության նոր` ոչ  թուրքասեր նախագահ Հերման Վան Ռոմպեայի ընտրությամբ:

Ադրբեջանական «Bakililar» պարբերականը Թուրքիայի` եվրաընտանիք ներխուժելու փորձերը անհիմն է համարում, այն համոզմունքով, որ`  «Եվրամիությունը մոտակա տարիներին Թուրքիային իր կազմում ընդգրկելու միտք անգամ չունի»:

Թուրքիայի հետ կապված խնդիրները բազմազան են: Բրյուսելը դժգոհություն է հայտնում հիմնականում Թուրքիայում մարդու իրավունքների ու, ընդհանրապես, ժողովրդավարության սկզբունքների անհույս վիճակի հետ կապված:

Նշենք, որ իր հերթական ելույթներից մեկում ԵՄ նախագահը նշել էր. «Թուրքիան Եվրոպայի մասը չի կազմում և ԵՄ ընդլայնումը չի կարող իրականացվել Թուրքիայի անդամակցությամբ»:

Ռոմպեայի կարծիքով, քրիստոնեության գաղափարախոսության վրա հիմնված Եվրոպական արժեքները կվտանգվեն այն պահից, երբ նման մեծ իսլամական երկիրը, ինչպիսին  Թուրքիան է, Եվրոպական ընտանիքի անդամ դառնա:

ԵՄ վերջին հայտարարության ընթացքում ներկայացվել է այն երկրների ցանկը, որոնց մուտքը Եվրամիության համար հեռանկարային է  համարվում, որտեղ Թուրքիայի հետքն անգամ չկա:

Վերը նշված ադրբեջանական պարբերականը մեկնաբանում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման ներկայիս գործընթացն անգամ Թուրքիային չի փրկի:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն