Ռուսաստանում ապշած են մուսուլմանների վայրագությունից
Ռուսաստանի մամուլն այսօր հեղեղված է մուսուլմանական Կուրբան-Բայրամ տոնակատարությանը վերաբերող տեղեկատվությամբ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այդ տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել երկրի մուսուլմաններին: «Այս լուսավոր տոնը, որի պատմությունը դարերի խորքերն է հասնում, միավորում է մարդկանց Իսլամի իրական արժեքների` խաղաղության, ողորմածության և բարու շուրջ», – նշված էր Դ. Մեդվեդևի ուղերձի մեջ:
Սակայն, արդեն մի քանի ժամ անց, Մոսկվայի բնակիչները սկսել են ահազանգել իրավապահ մարմիններին` տեղեկություններ հաղորդելով մուսուլմանների «ողորմածության և բարության մասին». Ռուսաստանի մայրաքաղաքում սկսվել էր ոչխարների մասսայական մորթ:
Ժամը 12:43 րոպեին Մոսկվայի փրկարար ծառայություն է զանգահարել մի կին, որը հայտնել է, թե մուսուլմանները մորթում են ոչխարներին անմիջապես փողոցում` դաժան տեսարանից ապշած անցորդների ու երեխաների աչքի առջև: Այնուհետև նման տեղեկություն է ստացվել նաև Բուտըրյան փողոցից, որը կարմիր էր ներկվել մի քանի տասնյակ մորթված ոչխարների արյունից: Մկկացող ոչխարների ձայնը, արյան գետերն ու ծառերից կախված մորթված ոչխարների մարմինները շոկ են առաջացրել փողոցի բնակիչների մոտ, որոնցից շատերը ստիպված են եղել իրենց երեխաներին տանել հոգեբանների մոտ:
Սակայն ոչխարների ամենամասսայական մորթը տեղի է ունեցել մետրոյի «Շելկովսկայա» կայանի շրջակայքում, որտեղ «Վիկտորիա» ՓԲԸ-ին պատկանող առևտրային պահեստների տարածքում մորթել են մի քանի հարյուր ոչխար: Արյունահեղությունը կանխելու` Ռուսաստանի պատկան մարմինների բոլոր փորձերն անցան ապարդյուն, քանի որ արյունից գազազած մուսուլմանները բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով վռնդեցին նրանց «զոհաբերության» վայրից:
ArmAr.am
Թեգեր` Կուրբան-Բայրամ, մուսուլմաններ, Ռուսաստան












