Ղազախստանը կմասնակցի բանակցային գործընթացին
Ղազախստանը, որպես ԵԱՀԿ անդամ, ակտիվորեն կմասնակցի տարածաշրջանում ընթացքող բանակցային գործընթացներին: Այս մասին «1 նյուզ» էլեկտրոնային թերթին հայտնել է Ղազախստանի արտգործնախարար, ԵԱՀԿ ապագա համանախագահ Կանատ Սաուդաբաևը:
«Մենք ելակետ ենք ընդունում այն դիրքորոշումը, որ երկխոսությունը հակամարտության կարգավորման գործում տեսանելի արդյունքներ ապահովելու միակ գրավականն է»,-հայտարարել է Սաուդաբաևը:
Արտգործնախարարը հավելել է նաև, որ ԼՂՀ հակամարտությունը մշտապես գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրության կենտրոնում:
Նրա խոսքով, Ղազախստանը ցանկանում է իր լուման ներդնել հակամարտության խաղաղ կարգավորման գործում, քանի որ «հակամարտության շրջաններում ապրող ժողովուրդներն արժանի են ավելի լավ ու խաղաղ ապագայի»:
«Մեր քաղաքականությունն ուղղված է բանակցությունների` գոյություն ունեցող ձևաչափերի պահպանմանը»,-եզրափակում է Ղազախստանի արտգործնախարարը:
ArmAr.am












