Գլխավոր » Լրահոս

ԼՂՀ ԱԺ հայտարարությունն ուղարկվել է ԵԱՀԿ

Նոյեմբեր 30, 2009թ. 14:15

azgayin joxovԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից նոյեմբերի 25-ին ընդունված հայտարարության տեքստը` դեկտեմբերի 1-2-ը Հունաստանում  կայանալիք  ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի  մասնակիցների շրջանում տարածելու համար:

Հիշեցնենք, որ հայտարարությունն ընդունվել է արցախա-ադրբեջանական հակամարտության շուրջ պաշտոնական Բաքվի ագրեսիվ քաղաքականության կապակցությամբ:

«Ռեգնում» գործակալությունը հայտնում է, որ նման նամակ ուղղվել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Ջորջ Պապանդրեային, նամակի պատճենը` Ջորջ Պապանդրեայի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն