ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Կորեայի Հանրապետություն
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի հրավերով դեկտեմբերի 2-ին կսկսվի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության քառօրյա պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի, ԿՀ վարչապետ Չունգ Ուն Չանի, Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: ԿՀ Ազգային ժողովում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ԿՀ ԱԺ նախագահ Կիմ Հյունգ-Օն կստորագրեն փոխըմբռնման հուշագիր:
Սեուլում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա “GS Holdings”-ի նախագահ Հո Չան Սուի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Պակ Ջի Վոնի հետ հետ, կայցելի “SAMSUNG ELECTRONICS” տաղավար:
Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի նաև Ջեջու, որտեղ հանդիպումներ կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
ArmAr.am












