Էդուարդ Շարմազանով. «Բակո Սահակյանի անվան տակ գրված էր ԼՂՀ նախագահ: Սա ևս մեծ հաղթանակ է»
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, թե ՀՀԿ-ն կարևորում է երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորումը: Նա նկատեց, որ դա են վկայում ՀՀ նախագահի կողմից ձեռնարկված մի շարք քայլերը` հանրային խորհրդի ձևավորումը, ինչպես նաև` համահայկական շրջագայությունը: «Սերժ Սարգսյանը կարողանում է լսել քննադատություն և խորհուրդ»:
Նախագահն ընդգծեց, թե քաղաքական դաշտում պիտի լինի ծրագրային և գաղափարական պայքար, այլ ոչ թե` անձերի: Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա Շարմազանովը հիշեց վերջին` քաղաքապետի ընտրությունները, որտեղ ընդդիմադիր կողմն էլ ՀՀԿ-ի հետ հավասար պայմաններում էր ԶԼՄ դաշտում տանում իր քարոզչությունը: Վերջապես բանախոսը կարևորեց նախաձեռնողական քաղաքականությունը` մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում:
Շարմազանովը, խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների ներկայիս գործընթացի մասին, իրավիճակը ներկայացրեց նախագահի ելույթում ասված այն մտքով, թե գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, և մենք պատրաստ ենք այսուհետ առանց նախապայմանների հարաբերությունները շարունակելու:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` նկատեց. «Օրերս «Եվրանյուզ» հեռուստաալիքով, երբ Բակո Սահակյանը ելույթ էր ունենում, նրա անվան ներքո գրված էր ԼՂՀ նախագահ: Սա ևս մեծ հաղթանակ է»,- ասաց Է. Շարմազանովը:
ArmAr.am













