Գլխավոր » Լրահոս, Վրաստան

Հայկական դասագրքերը, ի վերջո, հասան Վրաստան

Դեկտեմբեր 1, 2009թ. 10:10

Վրաստանի հայկական դպրոցների համար վերջին շրջանում լուրջ խնդիր է դարձել հայերեն դասագրքեր ունենալը։ Եվ այդ խնդիրը նրանց համար ստեղծել են Վրաստանի ներկայիս իշխանությունները, ում կամեցողությամբ ուղղակի թույլ չի տրվում դասագրքերը Հայաստանից տեղափոխել Վրաստան։

ՀՀ Կրթության ու գիտության  նախարար Արմեն Աշոտյանը ArmAr.am-ին տեղեկացրել էր, որ  իրենց հաջողվել է համաձայնության գալ Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ` հայկական դասագրքերը  Վրաստանի հայկական դպրոցներին հասցնելու հարցում։

Եվ այսօր արդեն, վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, Հայաստանից` 32 հազար դասագիրք և 1360 աշակերտական նստարաններ  տեղափոխվել են Վրաստան։ Դրանք կբաշխվեն Մարնեուլի, Բորժոմի, Ախլցխայի, Ախլքալակի, Նինոցմինդայի շրջանների հայկական դպրոցներին։

Ցավալի է սակայն, որ դասագրքերը երեխաներին են հասնում ուսումնական տարին սկսվելուց երեք ամիս անց։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն