Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հոգևոր

Եվրոպայում ընդվզում են մինարեթների կառուցման դեմ

Դեկտեմբեր 1, 2009թ. 11:40

minaretՇվեցարիայի բնակչության 57%-ը` «Ո’չ» է ասել իր երկրի տարածքում մինարեթների կառուցմանը:

Եվրամիությունում Թուրքիայի բանախոս պետնախարար Էգեմոն Բաղըշն այս առիթով իր բողոքն է հայտնել և ասել. «Եվրոպայում Շվեցարիան չպետք է վերածվի անհանդուրժողականության երկրի»: Նա հույս է հայտնել, որ շվեցարական կառավարությունն ինչ-որ կերպ կներազդի այս որոշման վրա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Շվեցարիայում հանրաքվե է անցկացվել և բնակչությանն ուղղվել է մեկ հարց` կո՞ղմ եք, թե՞ դեմ երկրի տարածքում մինարեթների կառուցումը:

Իսլամական կրոնական շինությունների կառուցման արգելքի հարցը Շվեյցարիայում բարձրացվեց դեռ մի քանի տարի առաջ: Շվեցարական ժողովրդական կուսակցությունը, որը հաղթել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում, հետևողականորեն դեմ է արտահայտվել մինարեթների կառուցմանը` նշելով, որ դա կնպաստի երկրի իսլամացմանը: Այս նպատակով հանրաքվե անցկացնելու համար, կուսակցությունը 2008 թվականի ընթացքում 115 հազար:

Նշենք նաև, որ 7,7 միլիոն բնակչություն ունեցող Շվեյցարիայում մահմեդականների թիվը հասնում է մոտ 400 հազարի:

Ավելին, արձագանքելով Շվեյցարիայում տեղի ունեցածին, գերմանական թերթերը հրապարակել են, որ Գերմանիայում ևս   անցկացվել են նույնաբովանդակ հարցումներ, որոնց համաձայն հայտնի է դարձել, որ բնակչության մոտ 52 % ևս դեմ են մինարեթների կառուցմանը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն