Գլխավոր » Լրահոս

Թուրքիան անբարեխիղճ հարկատու է

Դեկտեմբեր 1, 2009թ. 13:19

Գերմանական Աքսել Սպռինգեռ ընկերությունը հրաժարվել է Թուրքական «Դոգան Յային» ընկերության հետ ձեռք բերված համաձայնությունից` բացատրելով դա Թուրքիայի  հարկային անբարեխղճությամբ:

Հիշյալ ընկերությունը նախատեսել էր ձեռք բերել թուրքական «Դոգան Յային» ընկերության բաժնետոմսերի 29 %-ը:

Գործարքի խափանման համար թուրքական կողմը պետք է վճարի 3,2 մլն դոլար տուգանք:

Նման վերջաբանը, սակայն, թուրքական կողմից մեկնաբանվում է որպես իրենց դեմ ուղղված հատուկ քաղաքականության մի մաս:

Ռեկորդային տուգանքի վճարումից խուսափելու համար «Դոգան Յային» ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան` հայտարարելով, թե սա իրենց դեմ ուղղված հատուկ քաղաքականության մի մասն է:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն