Հաագայում լսումներ՝ Կոսովոյի անկախության օրինականության շուրջ
Ինչպես հաղորդում է «ԲԻ-Բի-Սի»-ին, այսօր Հաագայի միջազգային դատարանում սկսվում են Կոսովոյի անկախության հռչկաման օրինականության վերաբերյալ լսումները: Դրանք անցկացվելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի դիմումի հիման վրա:
ՄԱԿ-ի ղեկավարը խնդրել է անել խորհրդատվական եզրակացություն, թե որքանով է 2008-ի փետրվարի 17-ին Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակումը համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին:
Լսումներին մասնակցելու են 30 պետությունների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ:
Նշենք, որ Ռուսաստանն այն երկրների շարքում է, որը Կոսովոն չեն ճանաչել որպես անկախ պետություն:
Կոսովոյի անկախությունը ճանաչել են 63 պետություններ, որոնց մեծ մասը ԵՄ անդամ երկրներ են: Այն ճանաչել է նաև ԱՄՆ-ը:
Ի դեպ, Կոսովոյի անկախությունը չի ճանաչել նաև Հայաստանը:
ArmAr.am












