Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ-ի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումից Ադրբեջանը որևէ ակնկալիք ունենալ չի կարող

Դեկտեմբեր 1, 2009թ. 13:47

Եվրասիական ստրատեգիական ծրագրերի ղեկավար, փորձագետ Քորի Ուելթը մեկնաբանելով  դեկտեմբերի 7-ին կայանալիք Օբամա-Էրդողան հանդիպումը, նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվող կարևորագույն թեմաներից մեկը կառընչվի հայ-թուրքական սահմանի բացմանը։ Եթե մինչ այդ, այսինքն՝ մինչև՝ դեկտեմբերի 7-ը, առաջընթաց չարձանագրվի ղարաբաղյան խնդրում, հնարավոր է, որ խոսակցություն գնա նաև այդ մասին։

Ուելթի կարծիքով թուրքական խորհրդարանն առայժմ չի շտապում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, սպասելով, թե ի՞նչ զարգացումներ կլինեն հատկապես` ղարաբաղյան խնդրում։

Իսկ այդ զարգացումներին, ըստ նրա, խանգարում է այն, որ Հայաստանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ։ «Բացի այդ ՀՀ նախագահը չի շտապում որոշակի քայլեր կատարել՝ կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Իսկ երբ նա պատրաստ լինի դրան, նա կփորձի առաջ ընթանալ աստիճանաբար՝ քայլ առ քայլ»,- նկատել է փորձագետը:

Հաջորդ խանգարող հանգամանք, ըստ Ուելթի, այն է, որ տարածաշրջանում՝ հատկապես, Հարավային Կովկասում, ներկայումս լարված իրավիճակ է, որը խանգարում է ԱՄՆ-ին աջակցել Ադրբեջանին։ Բացի այդ ԱՄՆ-ը չի կիսում նաև խնդրի ռազմական լուծման ճանապարհը։

Այս ամենից կարելի է հանգել մի պարզ հետևության, որ Արդբեջանը` ԱՄՆ-ի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումից, ղարաբաղյան խնդրի  հետ կապված, լուրջ ակնկալիքներ ունենալ չի կարող:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն