Գլխավոր » Լրահոս

«ՍԴ-ն պետք է հակասահմանդրական ճանաչի ստորագրված արձանագրությունները»

Դեկտեմբեր 1, 2009թ. 14:59

Հայ-թուրքական արձանագրությունների կնքման դեմ համախմբած ուժերը՝ ՀՅԴ, «Նոր ժամանակներ», ՀԴԿ, Ռամկավար-ազատական և այլն, այսօր կրկին հանդես են եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով իրենց պայքարի վճռականությունը: Ըստ նրանց, Սահմանադրական դատարանը պետք է հակասահմանադրական ճանաչի արձանագրությունները:

«Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով առնվազն այն, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի անկախության հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին և խախտվել են Սահմանադրության 83,5 հոդվածի 9-րդ կետով և միջազգային պայմանգրի մասին ՀՀ օրենքով սահմանված պայմանագրերի կնքման կարգը և պարտավոր է այս արձանագրություններով ՀՀ կողմից ստանձնվող պարտավորությունները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող»,-ասված է հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության հեղինակների,  եթե հանկարծ հանրապետության նախագահն այս արձանագրությունները նման բովանդակությամբ ուղարկի ԱԺ, ապա «խորհրդարանն այս բովանդակությամբ չպետք է վավերացնի դրանք»:

«Մենք վճռական ենք միասնաբար պայքարելու ներկա տեսքով արձանագրությունների կյանքի կոչման դեմ և այդ նպատակով դիմելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերին»,-ասված է հայտարարության մեջ:

Կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են անում ՀՀ բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը միանալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ուղղված ստորագրահավաքին ու իրենց հետագա գործողություններին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն