Նոր ջանքեր` հակամարտությունների կարգավորման համար
Դեկտեմբեր 1, 2009թ. 18:47
Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պետք է ավելի շատ ջանքեր գործադրի Եվրոպայում «Սառեցված հակամարտությունների» կարգավորման համար. «Մենք ևս չպետք է մեր ջանքերը խնայենք այդ ուղղությամբ, հատկապես հաշվի առնելով, որ ԵԱՀԿ ջանքերը Վրաստանի վերջին իրադարձությունների ընթացքում ապարդյուն անցան»,-ասել է Քուշները:
Վերջինիս խոսքով, Ֆրանսիան աջակցում է Ռուսաստանի նախաձեռնությունը` եվրոպայում անվտանգության պահպանման ուղղությամբ, որի կարևոր կետերից է տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումը:
ArmAr.am












