Աթենքում հանդիպեցին` Նալբանդյանն ու Դավութօղլուն
Դեկտեմբեր 1, 2009թ. 20:30
ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում այսօր Աթենքի Հելինիկոն մարզական համալիրում կայացավ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավուդօղլուի հանդիպումը: Այն հրավիրվել էր թուրքական կողմի խնդրանքով: Այս մասին հայտնում է Արմենպրեսի թղթակիցը:
Մոտ 30 րոպե տևած հանդիպումը, որն ավարտվեց րոպեներ առաջ, սահմանափակվեց միայն արարողակարգային լուսանկարահանմամբ: Նախարարներն ուրախություն հայտնեցին հանդիպման հնարավորության համար եւ բաժանվեցին ձեռքսեղմումով: Լրագրողների հետ շփում տեղի չունեցավ:
ArmAr.am












