Աթենքում Դավութօղլուն հանդիպել է և’ Նալբանդյանի, և’ Մամեդյարովի հետ
Աթենքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Թուրքական TRT հեռուստաալիքը տեղեկացրել է, որ երկու երկրնների արտգործնախարարները քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունների վավերացման ժամկետների և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարները։
Այնուհետև Դավութօղլուն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և երկու կողմերը իրենց հերթին քննարկել են ինչպես ղարաբաղյան խնդիրը, այնպես էլ Բաքու-Երևան բանակցային գործընթացը, Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները:
Նախատեսված է նաև Դավութօղլուի առանձնազրույց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգի հետ, որը Աթենքում համամիտ է եղել Թուրքիայի հետ և հայտարարել, որ որպես Մինսկի համանախագահ երկիր` ԱՄՆ-ը կարևորում է խնդրի արագ լուծումը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունացմանն ու տնտեսական աճին:
Բացի այդ նախատեսված է Դավութօղլուի հանդիպումը իր հույն գործընկերոջ Յորգոս Պապանդրեուի հետ:
ArmAr.am












