Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքերի ախորժակը գնալով բացվում է

Դեկտեմբեր 2, 2009թ. 11:39

luvrԹուրքիայի Իզմիր քաղաքի քաղաքապետարանը Ֆրանսիայից պահանջել է Թուրքիային վերադարձնել     Յուպիտեր և Ապոլոն աստվածների արձանները, որոնք  1680-ական թվականներին տեղափոխվել են Ֆրանսիա և պահվել  Լուվրի թանգարանում:

Պահանջը ներկայացվել է այն «հիմնավորմամբ», թե հռոմեական կայսրությունից մնացած այդ գեղեցիկ    արձանները կերտվել են Ք.ա. 2-րդ դարում` Փոքր Ասիայում,  ուրեմն պետք է պատկանեն Թուրքիային:

Թուրք հնագետները, սակայն, այս պահանջով չեն սահմանափակվել ու հայտնել են, թե վերոհիշյալ արձաններից բացի Լուվրում պահվում են նաև շատ այլ հնագիտական հուշարձաններ, որոնք դարձյալ  պետք է վերադարձվեն Թուրքիային, քանի որ ստեղծվել են այն տարածքում, որն այսօր պատկանում է Թւրքիային: Թուրքերը գտնում են, որ այդ կոթողների առկայությունը կնպաստեն երկրում զբոսաշրջիկության զարգացմանը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն