«Մենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ չենք քննարկել»
«Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ չի քննարկվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը։
«Հասկանում եք, մենք այդ հանդիպման ժամանակ չենք քննարկել հենց այդ փաստաթուղթը։ Մենք խոսել ենք բանակցությունների շարունակելու ձևաչափի մասին։ Վերջին անգամ փաստաթղթի շուրջ քննարկումներն անցկացվել են Մյունխենում՝ նախագահների մակարդակով։ Եվ դրանից հետո համանախագահները սկսեցին աշխատել առաջարկների վրա, որոնք ընդունվել են այդ հանդիպման շրջանակներում։ Համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցից հետո կարելի է կազմել հաջորդ տարվա օրացույցը, թե ինչպես են շարունակվելու բանակցությունները»,- ասել է Էլմար Մամեդյարովը։
Նա նկատել է, որ հանդիպումն աշխատանքային բնույթ է կրել։
«Ես հետևյալ կերպ կգնահատեի այսօրվա հանդիպումը. մենք դեռ շատ անելիք ունենք հաջորդ տարի, բայց այն, որ կա բանակցությունները աշխուժացնելու ցանկություն, զգացվում է, և դա կարելի է միայն ողջունել։ Քանի որ տվյալ դեպքում դիրքորոշումների մերձեցման միջոցով մենք կարող ենք առնվազն նվազագույն որոշումներ կայացնել՝ ելնելով գլխավոր սկզբունքներից, որպեսզի հարթենք ճանապարհը դեպի համընդգրկուն խաղաղ պայմանագրի կնքումը»,- ասել է Մամեդյարովը:
ArmAr.am












