Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Քուրդ գրոհայինները բախվել են թուրք ոստիկանների հետ

Դեկտեմբեր 2, 2009թ. 12:43

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, անցած գիշեր Թուրքիայում տեղի են ունեցել բախումներ Քրդական Բանվորական կուսակցության ներկայացուցիչների և ոստիկանության միջև: Վիրավորվել են մի քանի ոստիկաններ:

Անկարգությունները տեղի են ունեցել Ադանա, Մերսին քաղաքներում, երկրի հարավային և արևելյան շրջաններում: ՔԲԿ գրոհայինները ոստիկանների ուղղթյամբ պայթուցիկ նյութերով շշեր և քարեր են նետել, հրկիզել ավտոմեքենաներն ու աղբարկղները:

Ագրա քաղաքում նրանք վառոդով շշեր են նետել մի խանութի ուղղությամբ, որտեղ 20 մարդ էր գտնվում: Հրշեջները կարողացել են ժամանակին հանգցնել կրակը, զոհեր չկան:

Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրանետներ:

Այս պահին շարունակվում են անկարգությունների մասնակիցների ձերբակալությունները:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն