Գլխավոր » Լրահոս

«Եվրանյուզն» արգելափակել է Արցախի վերաբերյալ տեսանյութը

Դեկտեմբեր 2, 2009թ. 14:16

11--i nkarՆոյեմբերի 28-ին Եվրոպայում հանրահայտ «Եվրանյուզ»  հեռուստաընկերության  եթերում հայտնված Արցախի վերաբերյալ տեսանյութը հեռուստաընկերության պաշտոնական կայքի ռուսական բաժնում արգելափակված է, բայց, ինչպես կայքում է նշվում` ժամանակավորապես:

Հիշեցնենք, որ վերոնշյալ  տեսանյութում ներկայացված էին իրական փաստեր Արցախի վերաբերյալ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացվում է որպես «Հայաստանի սիրտ», իսկ Բակո Սահակյանը` որպես ԼՂՀ նախագահ:  Իրական փաստերի վրա հիմնված տեսանյութի եթեր գնալուց հետո ադրբեջանական կողմը, երկրում իշխող կուսակցության առաջնորդի գլխավորությամբ, վայնասուն էր բարձրացրել` հեռուստաընկերությունից պահանջելով հրաժարվել նման գործունեությունից` նման բովանդակությամբ նյութերի առկայությունը համարելով հայկական պատվեր, իսկ իրենց համերկրացիներին բոլոր լրատվամիջոցներով կոչ են անում միասնաբար պայքարել նման երևույթների դեմ ու  բողոքի նամակներ հղել «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը:

ArmAr.am էլեկտրոնային թերթի խմբագրությունը կոչ է անում «Եվրանյուզ» հեռուստաընկերության իր գործընկերներին` տեղի չտալ ադրբեջանական կողմի անհիմն պահանջներին  և չնահանջել ճշմարտության դիրքերից: Ճշմարտությունն ապացուցման կարիք չունի:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն