Գլխավոր » Լրահոս

Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի համապատասխան

Դեկտեմբեր 2, 2009թ. 15:02

Ուկրաինայի արտգործնախարար Պյոտր Պորոշենկոն Աթենքում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի ու Վրաստանի խնդիրների լուծումը պետք է իրականացվեն  բացառապես միջազգային իրավունքի կանոնների ու նորմերի համապատասխան` ինքնավարության, տարածքային ամբողջականության, պետության սահմանների անխախտելիության սկզբուքններով:

Ըստ ռուսական «Ռոսբալտ» լրատվականի, Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարը հաստատել է Ուկրաինայի կողմից ԵԱՀԿ միջազգային դիտորդների հետ կառուցողական համագործակցության պատրաստակամությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն