Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանը սկսում է հոգնեցնել

Դեկտեմբեր 2, 2009թ. 15:44

yelmar-mammedyarovԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների աթենքյան խորհրդի նիստում հայտարարել է, թե, այսպես կոչված, ադրբեջանական գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումը սահմանափակ ժամանակահատվածում կարող է դառնալ ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծման բանալին:

Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ կրկնել է ադրբեջանական այն թեզը, թե`  «ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում անկայունության հիմնական աղբյուրն է եւ խոչընդոտում է այս տարածաշրջանի երկրների եվրոպական ընտանիք ինտեգրմանը»:

Մամեդյարովը դարձյալ խոսել է Ադրբեջանի 20 տոկոս տարածքների զավթման, այս շրջաններում պատմաճարտարապետական արժեքների ոչնչացման, մեկ միլիոն փախստականների եւ տեղահանվածների մասին:

Արտգործնախարարի խոսքերով` հակամարտության շուրջ բանակցություններն այս տարի հաճախակի են դարձել ինչպես նախագահների, այնպես էլ արտործնախարարների եւ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով:

«Պաշտոնական Բաքուն սատարում է բանակցային գործընթացի հետագա ինտենսիվացումը»,- ասել է նա:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն