Աբդուլլահ Գյուլ. «Տարածաշրջանային հարցերը պետք է լուծենք առանց դիմելու ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային»
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը քաղաքական հայտարարություն է հնչեցրել Իսրայելի հասցեին: Հղում անելով թուրքական «ԹայմԹուրք» (TimeTurk) լրատվական կայքին, Panorama.am-ը տեղեկացնում է, որ Գյուլը հարցազրույց է տվել է Հորդանանում հրապարակվող «Էլ Ռաի» (El Rai) թերթին, ուր ասել է. «Մենք Մերձավոր Արևելքում պետք է համընդգրկուն խաղաղություն ապահովենք: Պաղեստինցիներն էլ անկախ պետականություն ունենալու իրավունք ունեն»:
Գյուլն ընդգծելով, որ Թուրքիան մաս է կազմում Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի երկրների հետ շախկապված է պատմամշակութային կապերով, հայտնել է Թուրքիայի պատրաստակամության մասին մերձավորարևելյան երկրամասում ծագած խնդիրները լուծելու հարցում:
«Տարածաշրջանային հարցերը պետք է լուծենք առանց դիմելու Մերձավոր Արևելքից դուրս գտնվող Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի նման մեծ պետություններին: Չպետք է մոռանանք, որ մենք ենք տարածաշրջանի տերերը»:
Հիշեցնենք, որ Աբդուլլահ Գյուլը Հորդանան է ժամանալ այդ երկրի թագավոր Աբդուլլահ 2-րդի հրավերով: Արդյունքում կողմերի միջև ստորագրվել է փոխադարձ վիզային ռեժիմի հանման և ազատ առևտրի կազմակերպման մասին համաձայնագիր:
ArmAr.am












