«Տարածքներ վերադարձնել կարգավիճակի դիմաց` բացառվում է»
Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին են այսօր անդրադարձել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ հանրապետական Գագիկ Մելիքյանը:
Նրանց կարծիքով` մինչեւ դեկտեմբերի 7-ը նախանշված Օբամա-Էրդողան հանդիպում` հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, բայց հանդիպման ժամանակ կխոսվի թե’ դրանց, թե’ Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի մասին:
Հանրապետական պատգամավորը այս գործընթացում արձանագրում է առաջընթաց, ըստ նախկին նախարարի` առաջընթացի մասին խոսելու հատուկ առիթ չկա:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նկատել է, թե.«Այս տրամաբանությամբ անխուսափելիորեն բախվելու են տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները: Եվ սա մեզ այս արատավոր շրջանի մեջ պահում է տարիներ ի վեր: Եթե մերոնք ասում են կարգավիճակ, Ադրբեջանը ասում է` տարածք, իսկ կարգավիճակի հարցում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Սա փակուղի է: Տարածք, իհարկե, մենք առայժմ չենք տվե»:
Գագիկ Մելիքյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ. «Բանակցային պրոցեսում դեռեւս ոչ ոք չի խոստացել տարածքներ վերադարձնել կարգավիճակի դիմաց կամ ինքնորոշում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դա, իհարկե, բացառվում է: Նախագահի նշած փաթեթային լուծման տարբերակը տեղ է գտնում բանակցային գործընթացում: Եվ ես շատ կարեւորում եմ, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի փաթեթային տարբերակով` ինքնորոշման սկզբունքից ելնելով»:
ArmAr.am












