Էգեմեն Բախիշ. «Առանց ղարաբաղյան խնդրում առաջընթացի` դժվար կլինի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորել»
Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցություններին թուրքական պատվիրակության ղեկավար և Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բախիշը հաստատել է հայ-ադրբեջանական խնդրի լուծման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է «Trend» գործակալությունը:
«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են, և դժվար կլինի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորել՝ առանց ղարաբաղյան խնդրում առաջընթացի հասնելու»,-հավելել է նա։
Է. Բախիշն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է խաղաղարար դերակատարություն ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում, և նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումն օգտակար կլինի ողջ տարածաշրջանի համար։
Պատասխանելով երկու արձանագրությունների վավերացման հնարարավորության մասին հարցին, Թուրքիայի պետնախարարը պարզաբանել է , որ իր երկրի վարչապետն աջակցում է վավարացման գործընթացին, սակայն նա այդ հարցի վերաբերյալ խորհրդարանում սպասում է կոշտ քննարկումների։












