Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջում է Աֆղանստանում մեծացնել ռազմական զինուժի թվաքանակը

Դեկտեմբեր 3, 2009թ. 11:18

tankiԱՄՆ-ն Աֆղանստանում իր նոր ծրագրերի հետ կապված դիմել է Թուրքիային:Այդ կապակցությամբ,  Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին լրագրողներին որոշ պարզաբանումներ է տվել: Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է մեծացնել Աֆղանստանում զինվորականների թիվը և այստեղ ավելի մեծ պարտականություններ ստանձնել:

Ջեֆրին շեշտել է, որ Թուրքիան այն երկրների թվին է պատկանում, որի հետ ԱՄՆ-ն համագործակցում է Աֆղանստանում և հույս ունի, որ այդ համագործակցությունը  հետագայում էլ ավելի կզարգանա: Այդ համագործակցության շրջանակներում ԱՄՆ-ն  ցանկություն է հայտնել, որ Թուրքիան Աֆղանստանում մեծացնի իր ռազմական զինուժի թվաքանակը և մասնակցություն ունենա ահաբեկչության դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ ներկա պահին Աֆղանստանում 800 թուրք զինծառայող կա, որոնք, ընդհանրապես, չեն մասնակցում գործողություններին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն