Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Ստեփան Սաֆարյան. «Արցախի հարցը հայ-թուրքական հարաբերությունների պատանդը չդարձնենք»

Դեկտեմբեր 3, 2009թ. 14:06

Stephan Safaryan«Պետք է ամուր կառչել այդ հայտարարություններից, որոնցում միջազգային փորձագետներն ու բարձրաստիճան անձինք տարանջատում են հայ-թուրքական հարաբերություններն ու Արցախի հարցը»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր  Ստեփան Սաֆարյանը:

Ս. Սաֆարյանը կարծում է նաև, որ հակառակ դեպքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ստիպված պետք է լինեն սպասելու Արցախի հարցի լուծումից հետո, իսկ դա, ըստ բանախոսի, անտեսանելի ապագայում է, այսինքն, երկու հարցերը` մեկը մյուսով պայմանավորելը «նպատակահարմար չէ ոչ հայկական, ոչ հակառակ կողմի համար»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը կարծում է, որ «հայկական դիվանագիտության համար բախտորոշ պահ է եկել, որից օգտվելու շատ ուղիներ կան: Հայկական պատվիրակությունը միջազգային ասպարեզում կարողացել է միջազգային դիվանագիտական աստղաբույլին համոզել, որ երկու հարաբերություններն իրար կապելն ու մեկը մյուսով պայմանավորելն անհեռանկար գործ է»:

Սաֆարյանը վտանգավոր է համարում ադրբեջանական կողմի հաճախակի հնչեցվող այն տեսակետները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստանն այլևս «աչքաթող» կանի Արցախի հարցը. «Այսօր, սակայն, Հայաստանը փորձում է կամք դրսևորել` հաճախակիացնելով իր հանդիպումներն Ադրբեջանի հետ` Արցախի խնդրի համատեքստում: Բայց մենք այսպիսով Արցախի խնդիրն ուղղակի կախվածության մեջ կդնեն հայ-թուրքական հարաբերություններից, Արցախի հարցն այդ հարաբերությունների պատանդը կդառնա»,-եզրափակում է Ստեփան Սաֆարյանը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն