Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ռիչարդ Կիրակոսյան. « Ղարաբաղին արհամարհելը վտանգավոր կլինի հենց իր` Մինսկի խմբի համար»:

Դեկտեմբեր 3, 2009թ. 13:25

Richard Kirakosyan«Ղարաբաղը հստակ պետք է ունենա իր տեղը բանակցային սեղանի շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նաև խորհուրդ տվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանին թույլ չտալ, որ Մինսկի խմբի համանախագահները գնան Ստեփանակերտ. «Կան որոշումներ,որ պետք է ընդունվեն Ստեփանակերտում, և ոչ թե Երևանում: Ղարաբաղին արհամարհելը վտանգավոր կլինի հենց իր` Մինսկի խմբի համար»:

Ինչ վերաբերում է այսօր երբեմն քննարկվող տարածքային զիջումներին, ապա Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանի համար քաղաքական ինքնասպանություն կլինի արձանագրություններից հետո Ղարաբաղյան հարցում մեծ զիջումների գնալը: Այդ պատճառով իրավիճակը տարածաշրջանում դեռ երկար կմնա նույնը, մինչև իսկ 5-10 տարի:

Բանավար պայմանավորվածության հավանականության հարցում Կիրակոսյանը վստահ է. «Բանավոր պայմանավորվածությունը երկու կողմերի միջև` հերթական հանդիպման մասին պայմանավորվածությունն են. պատրաստվում ենք խմել սո՞ւրճ, թե՞ թեյ»:

Իհարկե, իրավիճակի պահպանման մեջ կա նաև դրական կողմ. «Կարևոր է ունենալ երկխոսություն և ցույց տալ աշխարհին, որ մենք լուրջ և կազմակերպված մարդիկ ենք: Դա նաև ցույց է տալիս, թե ինչպես են մտածում ադրբեջանցիները` լավ, թե վատ: Միակ խնդիրն առաջացնում է բանակցային սեղանի շուրջ դատարկ աթոռը` Ղարաբաղի աթոռը: ԼՂՀ-ն անպայման պետք է ներգրավվի որպես բանակցային կողմ»:

Ինչ վերաբերում է Ալիևի վերջերս արած ռազմատենչ հայտարարություններին, ապա, ըստ Կիրակոսյանի, եթե Ալիևը լուրջ մտադրությամբ է խոսում այդ մասին, ապա կպարտվի, քանի որ.  «Հայաստանի ռազմուժը շատ ավելի լավ վիճակում է, քան Ադրբեջանինը:

Բայց վտանգավոր է այն, որ կարող է և չլինել պատերազմի պաշտոնական որոշում, և անգամ փոքր սահմանային բախումը կարղ է վերահսկողությունից դուրս գալ: Իսկ ռազմուժի հավասարակշռության տեսանկյունից, Ադրբեջանը 10-12 տարով հետ է պատերազմին պատրաստ լինելուց, իսկ հայկական կողմն այսօր արդեն պատրաստվում է վաղվան»:

Ադրբեջանի դիվանագիտությունը, Կիրակոսյանի կարծիքով, հիմնային սխալներ է գործում դեռ 1990-ականներից. «Նրանք սխալ դասեր են առնում` անընդհատ պատերազմով սպառնալով, մաքսիմալ պահանջներ ներկայացնելով»:

«Շեքսպիրյան հայ-որդի իշխանության»  պահանջներ ներկայացնող քաղաքականությունը` նրա կարծիքով, արդեն իսկ հանգեցնում է վստահության կորստի. «Ամեն ինչ ուզում են` ոչ միայն Ղարաբաղը, նրանց պահանջներին սահման չկա: Հետո ի՞նչ են ուզելու, Չինաստա՞նը»:

«Ադբեջանը ոչ մի քայլով ցույց չտվեց իր վստահելիությունը:

Ցանկացած, նունիսկ, ամենահիմար ամերիկացի վերլուծաբանը գիտի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն