Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան. «Հայաստանը պարտավոր է և ունակ է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ամրապնդման գործում»

Դեկտեմբեր 3, 2009թ. 16:48

MAR_5164Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթա Վոլանդերին:

Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է. ՚Հայ-ամերիկյան հարաբերություններն ավանդաբար կրում են ջերմ, բարեկամական բնույթ, եւ մենք շահագրգռված ենք դրանց հետագա  խորացմամբ: Հայաստանը  բարձր է գնահատում մեր երկրի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգների կառավարության կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Մենք նաեւ չափազանց բարձր ենք գնահատում մեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված Միացյալ Նահանգների ջանքերը՚:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն ասել  է, որ այցի ընթացքում նպատակ ունի ավելի լավ հասկանալ  պաշտպանական ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները: Նշելով, որ իր երկիրը  բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը տարբեր խաղաղապահ առաքելություններին` նա ասել է, որ  այսօր եղել է  ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադում եւ տպավորված է հայ զինծառայողների կարողություններով:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է միջազգային խաղաղապահ գործունեությանը Հայաստանի մասնակցությունը եւ ասել է, որ Հայաստանը պարտավոր է եւ ունակ է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ամրապնդման գործում:

Հանրապետության Նախագահը եւ ամերիկյան վարչակազմի պաշտոնյան արդյունավետ են գնահատել պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությունը, իրականացված ծրագրերը եւ նշել են, որ Հայաստանը լավագույնս է օգտագործել եղած հնարավորությունները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ տարիներ շարունակ ղեկավարելով Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, մասնակից է եղել այդ փոխգործակցության ձեւավորմանը, եւ կարծում է, որ այն զարգացման ու ընդլայնման մեծ ներուժ ունի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ  խնդիրների վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն