Վարչապետը հավանություն է տվել
Դեկտեմբեր 3, 2009թ. 17:29
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի ռեակտորային կղզյակը` ՌԴ ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով (ԱԷԿ-92 նախագիծը, հզորությունը` 1060 ՄՎտ, շահագործման ժամկետը 60 տարի, ստացել է անվտանգության եվրոպական սերտիֆիկատ) կահավորելուն։ Այս մասին հայտնում են կառավարությունից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրել է մեր երկրում միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու գործընթացը և ռուսական գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու իրողությունը։
ArmAr.am












