Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Մոնիթորիգ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում

Դեկտեմբեր 3, 2009թ. 18:49

Այսօր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն իրականացրել է ծրագրային մոնիթորինգ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս:

Այս մասին հայտնում է Ռեգնում լրատվական գործակալությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ուսումնասիրությունն անց են կացրել ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Պետեր Քիին (Մեծ Բրիտանիա), Իրժի Աբերլեն (Չեխիա) և Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա):

Մոնիթորիգն անցել է նշանակված ժամանակացույցի համաձայն: Այդ ընթացքում հրադադարի ռեժմի խախտում չի արձանագրվել:

ԵԱՀԿ առաքելությանն ուղեկցում էին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն