Թուրքիան կարող է գնալ հանցավոր փոխանակման` ի վնաս հայկական հարցի
«Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները գերտերությունների կողմից չօգտագործվեն որպես գործիք` իրենց խնդիրների կարգավորման գործում»,-այսօր «Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ինստիտուտում» տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ հայտարարեց փորձեգետ Մանվել Սարգսյանը:
Փորձագետը մտավախություն հայտնեց նաև այն առումով, թե Թուրքիան, ունենալով բազում խնդիրներ` քրդական, Կիպրոսի, այժմ նաև Իսրայելի հետ, կարող է դրանց լուծման համար հանցավոր փոխանակման գնալ գերտերությունների հետ` իր խնդիրների լուծման փոխարեն նրանց առաջարկելով իր ծառայությունները: Նման իրավիճակում Թուրքիան, փորձագետի կարծիքով, կարող է առևտրի առարկա դարձնել մեզ համար շատ կարևոր հարցերը: Մինչդեռ, նա կարծում է, որ
«Հայաստանը նման խնդիրներից կարող էր խուսափել: Այդ իմաստով նպաստավոր իրավիճակ ստեղծվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը, մյուս գերտերությունները սկիզբը դնելով հայ-թուրքական հարաբերություններին, հայտարարեցին, որ լուծումները պետք է լինեն միայն առանց նախապայմանների ձևաչափով, և Հայաստանը պետք է ուղղակի համաձայներ ու վերջ»,-նկատում է պարոն Սարգսյանը:
ArmAr.am












