Թուրքիան պատրաստվում է հակադրվել ԱՄՆ պահանջին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլկերըմ Բաշբուղի հետ և քննարկել Աֆղանստան թուրքական զորախումբ ուղարկելու ԱՄՆ-ի պահանջը: Չնայած Թուրքիայի պաշտոնական աղբյուրներն այս առիթով որևէ տեղեկատվություն չեն հայտնում, սահմանափակվելով միայն նրանով, որ այս հարցը ևս Էրդողան-Օբամա հանդիպման օրակարգում է լինելու, սակայն ոչ պաշտոնական աղբյուրներն արդեն լուրեր են տարածել, որ Թուրքիան չի պատրաստվում բավարարել ԱՄՆ–ի այդ պահանջը: Ավելին, վստահեցնում են, որ վարչապետը իր վաշինգտոնյան այցի ժամանակ չի փոխելու այդ որոշումը:
Նույն աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիան կարող է ներկայումս Աֆղանստանում գտնվող 1750 զինվորների թիվն ավելացնել կրթական նպատակով: Հիշեցնենք, որ այժմ թուրքական զինված ուժերը Աֆղանստանում չեն մասնակցում որևէ գործողության:
Տեղեկացնեք, որ հարցը դեռ քննարկվելու է Թուրքիայի զինված ուժերի բարձրագույն խորհուրդում:
ArmAr.am












