Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալներ մատուցել իր բաժանորդներին

Դեկտեմբեր 4, 2009թ. 12:48

vivaԱյժմ Կլասիկ Սոլո հետվճարային փաթեթից օգտվելը դարձել է շատ ավելի շահավետ, քան նախկինում, քանի որ փոփոխություններ են կատարվել ինչպես զանգերի և SMS-ների սակագներում, այնպես էլ քարտի տրամադրման և լրացուցիչ ծառայությունների առաջարկած պայմաններում:

“Մենք կարևորում ենք յուրաքանչյուր բաժանորդի գոհունակությունը` մշտապես ձգտելով ստեղծել հարմար պայմաններ ձայնային և այլ ծառայություններից օգտվելու համար: Որակյալ սպասարկումն ու մատչելիությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնահերթություն են”, ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ստորև ներկայացված են փոփոխված գներն ու սակագները.

Միացման վճար 500 դրամ

Երաշխիքային կանխավճար 5000 դրամ

Տեղական զանգեր  դրամ/րոպե

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 20

Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 40

Դեպի ՀՀ քաղաքային ցանց` Երևան 30

Դեպի ՀՀ քաղաքային ցանց` մարզեր 35

SMS դրամ/SMS

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 10

Լրացուցիչ ծառայություններ

Սեփականատիրոջ փոփոխություն 500 դրամ

Համարի փոփոխություն 1000 դրամ

Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) 500 դրամ/ամիս

Ամսավճար միայն մուտքային զանգերի համար 800 դրամ/ամիս

Այս փաթեթի ամսավճարը կազմում է 4000 դրամ:

Ներկայացված բոլոր գները ներառում են ԱԱՀ:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն