Ադրբեջանցի կինը գլխատել է իր սեփական քրոջը
Դեկտեմբեր 4, 2009թ. 14:09
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մի կին գլխատել է իր սեփական քրոջը:
Միջադեպը տեղի է ունեցել անցած երեկո:
1969 թ. ծնված Լաուրա Բախադիր Գասիմովան կտրել է 1965 թ. ծնված Նարգիզ Գասիմովայի գլուխը, այնուհետև մասնատել ողջ մարմինն ու նետել աղբարկղը:
Մարդասպան կինը ձերբակալված է: Նախաքննության ժամանակ վերջինս իրավապահ մարմիններին հայտնել է, որ հանցանքի պատճառը ծխախոտն է: Լաուրա Գասիմովան քրոջից ծխախոտ է խնդրել, և վերջինիս կողմից մերժում ստանալով` սպանել է նրան:
ArmAr.am












