Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ կարգավորման գործընթաց` միայն խաղաղ ճանապարհով

Դեկտեմբեր 4, 2009թ. 16:36

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաև  Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը ոչ միանշանակ գնահատականների տեղիք է տալիս»,-գրում է Արցախի անկախ փորձագետ Դավիթ Կարաբեկյանը` մեկնաբանելով Աթենքում Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընդունած համատեղ հայտարարությունը:

Վերջինիս կարծիքով, սակայն, նման բարձր ատյանում հնչած հայտարարությունն, ի պաշտպանություն հակամարտությունների խաղաղ կարգավորման, կնպաստի գործընթացների առավել խաղաղ ընթացքին: Չնայած, բացասական երանգներ այստեղ ևս կան. բանն այն է, որ, ինչպես նշում է Կարաբեկյանը, երկխոսությունը հակամարտող կողմերի  միջև տեղի է ունենում  Մադրիդյան սկզբունքների հիման վրա, և որպես բանակցային կողմ Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում , ինչը, «ինքնին զայրացնող է ու մտահոգիչ:

Փորձագետի դիտարկմամբ, նախորդ տարիներին խնդիրն առավել բացասական կողմեր է ունեցել. միջազգային կազմակերպությունները հակամարտող կողմերի  շահերին հակասող որոշումներ էին ընդունում. «Գործը հասնում էր աբսուրդի աստիճանի: Կողմերից մեկի առաջարկությունը քննարկվում էր ոչ թե հարցը բարձրացնող և առաջարկությամբ հանդես եկող, այլ նրա հակառակորդ կողմի հետ:  Հիմնարար իրավունքները «խմբագրվում էին» ի շահ միայն կողմերից մեկի» ,-արձանագրում է Կարաբեկյանը:

Այժմ, սակայն, խաղաղության վերաբերյալ կոչերն ու հայտարարությունները, փորձագետի դիտարկմամբ, նախընտրելի են բոլորի համար, չնայած, խաղաղության կայացումը կախված է կողմերից ու  նաև միջնորդներից ու միջազգային կազմակերպություններից:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն