Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարը վաղը կայցելի Հայաստան
Դեկտեմբեր 4, 2009թ. 16:45
Դեկտեմբերի 5-7-ը Հայաստան կայցելի Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը (Anwar Gargash):
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հանդիպումից հետո նախարարները կստորագրեն Փոխըմբռնման հուշագիր ԱՄԷ-ի մարդկանց շահագործման ( թրաֆիկինգի) դեմ պայքարի ազգային կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի միջեւ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարում համագործակցության մասին:
ArmAr.am












