Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ճանաչե՞լ, թե՞ չճանաչել

Դեկտեմբեր 4, 2009թ. 18:54

Դեռեւս հոկտեմբերի 14-ին «Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորներ   Աժ նախագահին էin ներկայացվել  և շրջանառության մեջ դրել` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը»: Այսօր խորհրդարանի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց նախագծին դրական եզրակացություն տալու հարցը:

Նախ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նկատեց, թե. «Հիմնական տարաձայնությունը վերաբերում է օրինագիծն ընդունելու պահի նպատակահարմարությանը»: Ըստ նրա, «Ժառանգության» պատգամավորները գտնում են, որ դա կարող է տեղի ունենալ առանց երկարաձգման, մինչդեռ մյուսներն այն կարծիքին են, որ դա այս պահին աննպատակահարմար է:

Հիշեցնենք, որ օրինագծին  նման գնահատական էր տվել  կառավարությունը` նշելով, որ. «ՀՀ կառավարությունը ներկա փուլում աննպատակահարմար է համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումը»: Նույն ընթացքում հնչել էր նաև ՀՀ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ոտնձգությունները վերսկսելու դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը

Այսօր քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) այն կարծիքը հայտնեց, որ իր կարծիքով ևս  այս պահին նպատակահարմար չէ օրինագծի քննարկումն ու ընդունումը, ապա հավելեց, որ ՀՀ ԱԳ նախարարությունը պետք է հստակեցնի և ուղղորդի, թե նման դեպքերում ինչպե՞ս պետք է վարվի խորհրդարանը:

Քննարկմանը ներկա ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նախ նկատեց, որ օրինագծին դրական եզրակացություն տալ-չտալու, այն օրակարգում ներառել-չներառելու հարցերը ԱԺ-ն ինքը պետք է որոշի: Ապա` հիշեցրեց, որ երբ 1991-92թթ. Արցախը դիմել էր Հայաստանին ճանաչման խնդրանքով,  Հայաստանի խորհրդարանում բանավեճ սկսվեց  ՀՀ-ի` այն ժամանակվա իշխանության ու ընդդիմության միջև, իսկ  նույն ընթացքում աշխարհի որոշ երկրներ (օրինակ Լատինական Ամերիկայի)  պատրաստակամություն էին հայտնել` ճանաչել ԼՂՀ-ը անկախությունը:

Շ.Քոչարյանը նկատեց, որ    այսօր, սակայն, ինքը կարևորվում է նախևառաջ ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրը:

Հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանը (ՀՀԿ) մտահոգություն հայտնեց, թե,   արդյո՞ք, օրինագծի ընդունումը առիթ չի հանդիսանա Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ վերսկսելու համար և խորհուրդ տվեց, որ  անհատ պատգամավորներն ու խմբակցությունները համազգային հարցերի կապակցությամբ   նախաձեռնություններ հանդես չբերեն,  այլ դա վերապահեն բացառապես ՀՀ նախագահին:

Չհամաձայնելով իր գործընկերոջ` համազգային հարցերը նախագահին թողնելու մտքի հետ,  «Ժառանգության» քարտուղար Ս.Սաֆարյանը` «պատերազմին նպաստելու» անհանգստությանը պատասխանեց այսպես. «Թեև մինչ այժմ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, սակայն Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի և արդեն բացահայտ հոխորտում այդ մասին:

«Դա նշանակում է, որ ճանաչումը  չէ պատճառը, այլ այն, որ   միեւնույնն է Ադրբեջանն Արցախն իրենն է համարում`Հայաստանին փաստացիորեն մեղադրելով ԼՂՀ-ն բռնակցելու մեջ: Հետեւաբար ներկայացված օրինագիծը ոչ մի կապ չունի պատերազմի վերսկսման ռիսկերի մեծացման հետ», -հակադարձեց Ստեփան Սաֆարյանը

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն